01/08/2020 10:12
Ժամը 10։00-12։00-ը միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջը վերացվել է. պարետը փոխել է որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրասն Ավինյանը ստորագրել է N230-Ն որոշումը։
Ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչում N63 որոշման ենթակետը, որը սահմանում էր՝ «Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը» այլևս պարտադիր պահանջ չէ:
Համաձայն փոփոխության՝ N63 որոշմանն ավելացվել է 10-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«Յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ իրականացվում է սեղանի մակերեսի ախտահանում»։