01/08/2020 09:57
ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը
Դատավորների ընդհանուր ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:
ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրվել նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանն, ով ավելի քիչ ձայն է հավաքել։
Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովն անցկացվել է դռնփակ, նիստին 236 դատավորից մասնակցել է 180-ը։
Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։