02/08/2020 10:50
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 209 նոր դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում օգոստոսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 39 050 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 209-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 29 750 (+193) մարդ, այս պահին բուժվում է 8318-ը (+11):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 982 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 754 (+5), այլ պատճառներով՝ 228 (+0):
Մեկ օրում մահացել է 5 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 80 (տղամարդ), 80 (կին), 80 (տղամարդ), 72 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։