03/08/2020 19:29
Իրանում COVID-19-ից մահվան դեպքերը գրեթե երեք անգամ ավելի են, քան ներկայացնում է կառավարությունը
Ըստ «Ուկրինֆորմի»՝ այդ մասին են վկայում BBC-ի պարսկական ծառայության կողմից անցկացված հետաքննության տվյալները:
Ըստ կառավարական արտահոսած արձանագրությունների՝ մինչև հուլիսի 20-ը կորոնավիրուսով վարակի ախտանիշով մահացել է մոտ 42 հազար մարդ, մինչդեռ Առողջապահության նախարարությունը հայտնում է 14 405 զոհի մասին:
Ըստ փաստաթղթի՝ վարակվածների թիվը գրեթե կրկնակի ավելի է պաշտոնական ցուցանիշներից. 451 024՝ 278.827-ի դիմաց:
Ըստ BBC-ի ստացված բժշկական տվյալների՝ Իրանում կորոնավիրուսից առաջին մահը գրանցվել է հունվարի 22-ին: