03/08/2020 11:09
Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել
Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև, հայտնում են Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։
«Օգոստոսի 1-ին Տորոնտոյում՝ ժամը 22.30-ի սահամաններում, տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու որդեգրած քաղաքականությունը»,- նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունում:
Դեսպանությունը կոչ է անում ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի: