03/08/2020 10:48
Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուղեկցվում են կեղծ և ակնհայտորեն չափազանցված տեղեկատվությամբ. Տիգրան Աբրահամյան
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրիչներից է քարոզչական գործոնը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Դա է պատճառը, որ զորավարժություններն ուղեկցվում են ընդգծված քարոզչական արշավներով, կեղծ և ակնհայտորեն չափազանցված տեղեկատվությամբ, գեղեցիկ փաթեթավորված, ուռճացված ֆոտո-տեսանյութերով։
Այդուհանդերձ այս ամենը որևէ ձևով չի նվազեցնում զորավարժության ռազմական սպառնալիքները»,-նշել է Աբրահամյանը։