03/08/2020 20:00
Բենեդիկտոս 16-րդը լուրջ հիվանդացել է
Հանգստի անցած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը լուրջ հիվանդացել է այս տարվա հունիսին՝ Գերմանիա այցելելուց հետո: Նրա վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է «Passauer Neue Presse»-ն:
Բժիշկները 93-ամյա հովվապետի մոտ ախտորոշել են դեմքի մաշկային բորբոքում. նա շատ թույլ է:
Բենեդիկտոս 16-րդն արդեն պատրաստել է հոգևոր կտակ, որը կհրապարակվի նրա մահից հետո:
Նա ցանկանում է թաղվել Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի նախկին գերեզմանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում: