03/08/2020 19:50
Բոլթոնը Թրամփին անվանել է «անբարոյական նախագահ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան «անբարոյական» ղեկավարն է, որը կենտրոնացած է միայն երկրորդ ժամկետով վերընտրվելու վրա:
Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը՝ «El Pais» թերթի հետ հարցազրույցում:
«Կարծում եմ, որ նա անբարոյական նախագահ է, որը կենտրոնացել է բաների վրա, որոնք կօգնեն վերընտրվել՝ հաշվի չառնելով, թե ինչն է Միացյալ Նահանգների համար լավ», - պնդում է Բոլթոնը: