03/08/2020 12:25
Լեհ կարգավորիչը տուգանել է «Գազպրոմին» «Nord Stream 2»-ի պատճառով
Լեհաստանի հակամենաշնորհային կարգավորիչ UOKiK- ը տուգանել է «Գազպրոմին»՝ «Nord Stream 2» նախագծի քննության գործում իր հետ «համագործակցել չցանկանալու» համար:
Ինչպես նշվում է, տուգանքի չափը կազմել է 213 միլիոն զլոտի (57 միլիոն դոլար):
Խոսքը դատաքննության մասին, որը վերաբերում է «Nord Stream 2» գազատարի շինարարությունը ֆինանսավորելու համար կոնսորցիում ստեղծելուն՝ «առանց UOKIK- ի նախագահի համապատասխան համաձայնության»:
«Այս դատաքննության ընթացքում UOKiK-ի նախագահը դիմել է նաև «Գազպրոմին» գործին առնչվող փաստաթղթերի համար, բայց ընկերությունը հրաժարվել է տրամադրել ընթացիկ ընթացակարգի համար կարևոր տեղեկություններ», - ասվում է կարգավորչի կայքում:
Նշվում է, որ հայցվող փաստաթղթերը հիմնականում վերաբերում են գազային վառելիքների տեղափոխման, բաշխման, վաճառքի, մատակարարման և պահպանման վերաբերյալ համաձայնագրերին: