03/08/2020 13:32
Լիբանանի ԱԳ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լիբանանի արտաքին գործերի նախարար Նասիֆ Հիթին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին երկուշաբթի հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի՝ խնդրանքը փոխանցվել է երկրի վարչապետ Հասան Դիաբին: Նշվում է, որ հրաժարականի պատճառների մասին նա բարձրաձայնելու է ավելի ուշ:
Երկուշաբթի Հիթին Sky News Arabia-ին հայտարարել էր, որ մտադիր է հրաժարական տալ «ի նշան կառավարության մի շարք հարցերով գործողությունների դեմ բողոքի»: