03/08/2020 19:41
Հնդկաստանում կեղծված ալկոհոլի օգտագործումից ավելի քան 100 մարդ է մահացել
Հնդկական Փենջաբ նահանգում աճում է անորակ ալկոհոլի օգտագործման հետևանքով մահվան դեպքերի թիվը: Վերջին տվյալների համաձայն՝ զոհ է դարձել 104 մարդ: Տեղական իշխանությունները չեն բացառում, որ ալկոհոլից զոհերի թիվը կարող ավելի շատ լինել:
Ինչպես գրում է «The Times of India»-ն, ոստիկաններն արդեն 25 մարդ են ձերբակալել, որոնք կասկածվում են անորակ ալկոհոլային խմիչքների պատրաստման և իրացման համար:
Ալկոհոլի օգտագործման հետևանքով մահվան առաջին 5 դեպքերը գրանցվել էին մեկ շաբաթ առաջ՝ Տարն Տարանի շրջանի երկու գյուղերում: Այնուհետև մահվան դեպքերի մասին հաղորդումներ սկսեցին ստացվել այլ բնակավայրերից:
Կեղծված ալկոհոլի նախնական զննումը ցույց է տվել դրա մեջ թունավոր դենատուրացված սպիրտի առկայություն, որն օգտագործվում է լաքաներկային աշխատանքներում։