03/08/2020 16:10
Կիևի բիզնես կենտրոնում տղամարդը մարդկանց է պատանդ վերցրել (Տեսանյութ)
Կիևի բիզնես կենտրոնում բանկային մասնաճյուղը գրավելու դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել, այնտեղ տղամարդը սպառնում է պայթյուն իրականացրել:
Կադրերում երևում է ոստիկանության ծառայողների աշխատանքը: Շենքի հարևանությամբ գտնվող փողոցները փակ են:
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ պետի տեղակալ Անտոն Գերաշչենկոն հայտնել էր, որ «Ունիվերսալ բանկ» ԲԲԸ ներկայացուցիչը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ մի տղամարդ սպառնում է պայթյուն իրականացնել: Նա խնդրել ոստիկանության օգնությունը: Բանկի աշխատակիցները լքել են մասնաճյուղը, իսկ կառավարիչը մնացել է այնտեղ սեփական նախաձեռնությամբ:
Հատուկ գործողություն է ընթանում: Ոստիկանները բանակցություններ են վարում տղամարդու հետ: Ինչպես հաղորդել է «NewsOne» հեռուստաալիքը, հանցագործը ցանկանում է ուղիղ եթեր դուրս գալ հեռուստաալիքներով:
Ինչպես ավելի ուշ պարզաբանել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը, տղամարդն Ուզբեկստանի քաղաքացի է: