03/08/2020 10:39
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք, մահացել է 8 մարդ
Հայաստանում օգոստոսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 39 102 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 52-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 29 861 (+111) մարդ, այս պահին բուժվում է 8251-ը (-67):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 990 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 762 (+8), այլ պատճառներով՝ 228 (+0):
Մեկ օրում մահացել է 8 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։