03/08/2020 14:04
Աֆղանստանի բանտի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
Առնվազն 20 մարդ է զոհվել Աֆղանստանի արևելյան Նանգարհար նահանգի Ջելալաբադե քաղաքում բանտի վրա հարձակման հետևանքով: Այս մասին երկուշաբթի հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին:
Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը հայտնել էր 5 զոհի և 42 վիրավորի մասին:
1TV- ի փոխանցմամբ՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ռումբով համալրված մեքենան Ջելալաբադե քաղաքի բանտի մոտ: Ինչպես ավելի ուշ հաղորդել է TOLOnews-ը՝ պայթյունի հետևանքով գրոհայիններին հաջողվել է ներս մտնել շենք:
Բախումները շարունակվել են մինչև երկուշաբթի առավոտ, հարձակվող գրոհայիններից հինգը ոչնչացվել է: Ըստ մեկ այլ անանուն աղբյուրի՝ հարձակման ժամանակ ուղղիչ հիմնարկում փորձել է փախչել, սակայն բռնվել է 700 կալանավոր: