03/08/2020 20:30
Փարիզում սկսվել են Նոտեր Դամի երգեհոնի վերանորոգման աշխատանքները
Փարիզում սկսվել են Աստվածամոր տաճարի երգեհոնի վերականգման աշխատանքները: Այն վնասվել էր 2019թ. գարնանը տաճարում տեղի ունեցած հրդեհի ժամանակ:
Նշվում է, որ կրակը մարելիս գործիքը թրջվել է և ծածկվել կապարի փոշով: Երգեհոնն ամբողջությամբ մաքրվելու է:
Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականի ապրիլին:
Երգեհոնը 1733 թվականից ի վեր եղել է «տաճարի ձայնը»: Այն բաղկացած է մոտավորապես ութ հազար խողովակից՝ բաժանված 115 ռեգիստրի: