03/08/2020 11:54
Ամենահարուստ երկրները կորոնավիրուսային պատվաստանյութերի համար հերթ են կանգնել
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Եվրամիությունը պայմանավորվել են գնել կորոնավիրուսային պատվաստանյութի 1,3 միլիարդ չափաբաժին, որը դեռ չի մշակվել: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով Airfinity վերլուծական ընկերության ուսումնասիրությանը:
Այսպես, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պայմանագիր են կնքել Sanofi и GlaxoSmithKline Plc-ի, Ճապոնիան՝ Pfizer- ի հետ: Գործակալությունը նշում է, որ Եվրամիությունը նույնպես «ագրեսիվորեն է տրամադրված» գնումների հարցում, սակայն չի նշվում, թե ում հետ են պայմանավորվել եվրոպական երկրները:
Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ նոր տեսակի վիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը դեռ ապացուցված չէ, դրանց զգալի մասն արդեն «վերապահվել» է հարուստ երկրների կողմից, և, ամենայն հավանականությամբ, գործարքների քանակը միայն կաճի: Վերլուծաբանները նշում են, որ չափաբաժինները կարող են չբավարարել 7,8 միլիարդ մարդու համար, իսկ աղքատ պետությունները կլինեն «վերջին շարքում»:
Նման իրավիճակ էր 2009-ին, երբ հարուստ երկրները մենաշնորհեցին խոզի գրիպի պատվաստանյութի մատակարարումը: