04/08/2020 13:24
Ես առաջ եմ տանում Մաշտոցի պուրակի հաղթանակը, որը դեռ կիսատ է. Հայկ Մարության
Երևանի կենտրոնը գերկառուցապատված է, նման բան ոչ մի տեղ չեք տեսնի: Կանաչի պակասի, էկոլոգիական խնդիրների պատճառով մեզ մոտ մարդիկ են մահանում, և ես դա համարում եմ հանցագործություն, ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Քաղաքապետը դժվարացավ նշել՝ արդյոք օրերս Մաշտոցի պուրակում հատված 4 ծառն անկենսունակ են եղել, թե ոչ:
Հայկ Մարությանը միաժամանակ շեշտեց՝ իր կողմից խնդիր է դրվել, որ պուրակում կառուցվելիք շինությունը լինի թեթև կոնստրուկցիաներով, և ոչ մի թուփ անգամ կառուցապատման հետևանքով չտուժի:
«Ես առաջ եմ տանում Մաշտոցի պուրակի հաղթանակը, որը դեռ կիսատ է», - ասաց քաղաքապետը: