04/08/2020 12:58
Թաթուլ Մարգարյանը հետ է կանչվել Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպանի պաշտոնից. նոր դեսպան է նշանակվել
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` նախագահը Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ ըստ որի, Թաթուլ Մարգարյանը հետ է կանչվել Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից:
Նախագահի հրամանագրով Բելգիայում ՀՀ դեսպան, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար է նշանակվել Աննա Աղաջանյանը։