04/08/2020 18:24
Ամուլսարում ոստիկանների և քաղաքացիների միջև բախում է սկսվել. կան բերման ենթարկվածներ
Ամուլսարի տարածքում լարված իրավիճակ է։ Բախում է սկսվել ոստիկանների և հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների միջև։
Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։ Նրանք բերման են ենթարկում բազմաթիվ քաղաքացիների։ Բերման ենթարկվածների մեջ է նաև «Կանաչ ապագա» ՀԿ նախագահ Վահագն Վարագյանը։
Այստեղ է նաև Վայոց Ձորի ոստիկանապետն ու ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։
Հիշեցնենք՝ Լիդիանի պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է տեղից ու փոխարենը դրել իրենցը, սա էլ առաջացրել է բնապահպանների զայրույթը։