04/08/2020 19:22
Նիկոլ, ինչո՞ւ ես մտել մարագը, ինչո՞ւ մի հատ ժողովրդի հետ չես խոսում, չես բացատրում. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեկն ասում էր, թե Նիկոլը Տավուշյան մարտերն էր ղեղավարում, հա՞:
Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել և, հուսամ, այլևս չի ունենա: Ամուլսարի շուրջ ծավալվող ոստիկանական օպերացիան դրա վառ օրինակն է:
Նիկոլ, ինչո՞ւ ես մտել մարագը: Բա ինչո՞ւ մի հատ ժողովրդի հետ չես խոսում, չես բացատրում:
Ինչո՞ւ, եթե որոշում ունես, թաքուն ես պահում ու ուժ կիրառում մարդկանց հանդեպ:
Իսկ եթե չունես որոշում, ինչո՞ւ ես երկրում պրոցեսները բրախել ինքնահոսի, որտեղ բախումների ընթացքում պետական մարմինները ուժ են կիրառում քաղաքացիների հանդեպ:
Նիկոլ, խոսա, իրար արի, ձայն հանի:
Թե չէ հեշտ են ուրիշների աշխատանքը ու արժանիքները քեզանից էլ ավելի անբան ու անպիտան մարդկանց միջոցով սեփական անձին վերագրելու շոուները:
Ազատություն Վահագն Վարագյանին ու բոլոր բերման ենթարկվածներին»: