04/08/2020 11:11
Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին
Իսրայելի պաշտպանական բանակը երկուշաբթի երեկոյան հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող սիրիական կառավարական ուժերի դիրքերի վրա, հայտնում է The Jerusalem Post-ը:
Իսրայելի ռազմական հրամանատարությունը նշում է, որ հարվածներն իրականացվել են մարտական ինքնաթիռներով և ուղղաթիռներով՝ ի պատասխան երկրների միջև սահմանին ավելի վաղ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման:
Իսրայելի պաշտպանական բանակը գնդակոծել են դիտորդական և հրամանատարական կետերը Քունիտրա քաղաքի տարածքում: Այն նաև փորձել է ոչնչացնել հակատանկային զինամթերքը և հետախուզական սարքավորումները:
Միևնույն ժամանակ, հրամանատարությունը բացատրել է, որ եթե ահաբեկչական փորձի հետևում անգամ Սիրիայի կառավարական զորքերը չեն եղել, նրանք, այնուամենայնիվ, պատասխանատու են իրենց տարածքում տեղի ունեցածի համար: