04/08/2020 10:45
Լուկաշենկոն հաստատել է Բելառուսի սահմանադրությունը փոխելու իր մտադրությունները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը առաջադրվել է նախագահի պաշտոնում վեցերորդ ժամկետում, հաստատել է հանրապետական հանրաքվե անցկացնելու և հանրապետության սահմանադրության փոփոխության մտադրությունը:
«Ինչպես փոխվել է Բելառուսը, այնպես էլ մենք ենք փոխվել: Բելառուսների պատրաստակամությունը` ստանձնել երկրի ճակատագիրն ակնհայտ է: Եվ այդ պատասխանատվության աստիճանը կսահմանի հենց ժողովուրդը: Բայց ըստ օրենքի, ոչ թե փողոցներում և հրապարակներում, այլ իրավական հարաբերությունների միջոցով՝ սահմանադրությամբ», - ասվում է Լուկաշենկայի նախընտրական ծրագրում, որը հրապարակվել է երեքշաբթի օրը «Զվեզդա» պետական թերթում:
Ինչպես նշել է նախագահը, ազգային քննարկումների ընթացքում բելառուսները կսահմանեն իրենց իրավունքներն, ազատությունները և պարտականությունները, ինչպես նաև պետական մարմինների լիազորությունները:
Բելառուսում նախագահի ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 9-ին: Գրանցված է հինգ թեկնածու: