04/08/2020 11:36
Թրամփն անվանել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ սխալը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում Մերձավոր Արևելք զորքեր ուղարկելու որոշումն անվանել է Միացյալ Նահանգների պատմության ամենամեծ սխալը:
«Մենք վերացրել ենք ԻՊ-ն (Ռուսաստանում արգելված)... Այդ խալիֆաթի 100 տոկոսը ... Մենք «չեզոքացրել ենք » իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին, ԻՊ ղեկավար Աբու Բաքր Ալ-Բաղդադիին ... Ես շատ բաներ եմ արել, որոնք այլ նախագահներն այդպես էլ չկարողացան անել: Նրանք երբեք չպետք է զորքեր ուղարկեին Մերձավոր Արևելք», - հայտարարել է Թրամփը:
«Մերձավոր Արևելք մեկնելու և նրա գործերին միջամտելու որոշումը մեր երկրի պատմության միակ մեծագույն սխալն էր», - ընդգծել է ամերիկացի առաջնորդը: