04/08/2020 16:41
Խուան Կառլոս I-ն արդեն Դոմինիկյան Հանրապետությունում է
Գահից հրաժարված Խուան Կառլոս I-ը, որը հայտարարել է Իսպանիայից հեռանալու որոշման մասին, արդեն Դոմինիկյան Հանրապետությունում է, հայտնում է ABC թերթը:
Ըստ հրատարակության՝ պետության նախկին ղեկավարը դեռ հանգստյան օրերին է մեկնել Գալիսիա, այնտեղից հասել է մինչև Պորտու, իսկ այնուհետև նստել ինքնաթիռ մինչև Դոմինիկյան Հանրապետություն: Ամենայն հավանականությամբ, Խուան Կառլոս I-ն ընդունել է իր բարեկամների բազմաթիվ հրավերներից մեկը: Հայտնի չէ, թե որքան ժամանակ նա կմնա այդ երկրում:
Ըստ թերթի՝ պետության նախկին ղեկավարը հայտարարել է, որ, եթե ինքը ստիպված լինի մեկնել Իսպանիայից, ապա կուղևորվեր Նոր Զելանդիա:
Իր հերթին Պորտուգալիայի TVE հեռուստաալիքը նշում է, որ Խուան Կառլոս I-ը գտնվում է Էշտորիլ բնակավայրում, որտեղ նա ապրել է իր մանկության մի մասը: «El Confidencial» թերթը չի բացառում, որ պետության նախկին առաջնորդը կարող էր մեկնել Իտալիա կամ Ֆրանսիա:
Ըստ որում պաշտոնապես այն մասին, թե ուր կարող էր մեկնել Խուան Կառլոս Աառաջին, չի հաղորդվում:
Օգոստոսի 3-ին հայտնի է դարձել, որ Խուան Կառլոս I-ն իր որդի Ֆիլիպ VI-ին հայտնել է երկրից հեռանալու որոշման մասին: Պետության նախկին ղեկավարը հայտնվել է խոշոր սկանդալի էպիկենտրոնում:
Շվեյցարիայում և Իսպանիայում վարվում են հետաքննություններ, որոնք այսպես թե այնպես կապված են Իսպանիայի վաստակավոր թագավորի, այս տիտղոսն է կրում Խուան Կառլոս I-ը՝ որդու օգտին գահից հարժարվելուց հետո, հնարավոր արտասահմանյան հաշիվների հետ: