04/08/2020 19:54
Բուլղարիայում կորոնավիրուսը ռեկորդ է գրանցել
Վերջին մեկ օրում բուլղարացի բժիշկները երկրում կորոնավիրուսով վարակման 204 դեպք են գրանցել՝ 85-ով ավել, քան նախորդ օրը: Նաև մեկ օրում մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել՝ 16 մահ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասնում է 404-ի, երեքշաբթի հայտնել է Բուլղարիայի առողջապահության նախարարության միասնական տեղեկատվական պորտալը:
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 12 159-ի, այդ թվում՝ 701 բուժաշխատող: 6 684 մարդ վերականգնվել է:
Հիվանդանոցներում կա 823 հիվանդ, նրանցից 43-ը ծանր վիճակում են: Երկրում ընդհանուր 4137 կորոնավիրուսի ախտորոշման թեստ է անցկացվել:
Երկրի հիվանդանոցներում բժշկական անձնակազմի լուրջ պակաս կա: Վարակման հիմնական օջախներից մեկը Վառնի թաղամասի ծերանոցում է, որտեղ կորոնավիրուսով վարակված բժշկի հետ շփվելուց հետո վարակվել է 102 մարդ (բնակիչների մոտ կեսը), այդ թվում` ինը աշխատակից:
Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել են մարտի 8-ին: