04/08/2020 19:15
Գերմանիան հայտարարել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի մեկնարկի մասին
«Marburger Bund»-ի բժիշկների միության ղեկավար Զուզաննա Յոնան կարծում է, որ Գերմանիայում կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքն արդեն սկսվել է, բայց այն առաջինից ավելի թույլ է:
«Մենք արդեն գտնվում ենք երկրորդ, ցածր աճի ալիքի մեջ (դեպքերի քանակով)», - ասել է Յոնան «Augsburger Allemeine» պարբերականին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ երկրորդ ալիքը համեմատելի չէ մասշտաբով երկրում համաճարակի առաջին ալիքի հետ, որը վրա էր հասել մարտ-ապրիլ ամիսներին: