04/08/2020 10:53
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, մահացել է 6 մարդ
Հայաստանում օգոստոսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 39 298 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 196-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 30 372 (+511) մարդ, այս պահին բուժվում է 7930-ը (-321):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 996 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 768 (+6), այլ պատճառներով՝ 228 (+0):
Մեկ օրում մահացել է 6 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) և 60 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։