04/08/2020 20:24
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 144 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 144 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 14 351 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5159 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 861 423 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 7878 մարդ, ընդհանուր առմամբ՝ 661 471 պացիենտ: