Եթե այս վիճակը տևի նույնիսկ մեկ տարի, չպետք է մեր կյանքի որակը «զեղչենք». Սերգեյ Սմբատյան

04/08/2020 21:05

Եթե այս վիճակը տևի նույնիսկ մեկ տարի, չպետք է մեր կյանքի որակը «զեղչենք». Սերգեյ Սմբատյան


Չնայած COVID 19-ով պայմանավորված աշխարհում ստեղծված մշակութային կաթվածին ու պարտադրված պարապուրդին՝ հուլիսի 10-ից 28-ը Երևանում միջազգային երաժշտական առցանց փառատոն էր ընթանում: «Music 20»-ն իրականացվեց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով), Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սամբատյանի ջանքերով:

Aysor.am-ի հետ զրույցում Սերգեյ Սմբատյանը նկատեց՝ այս ձևաչափում սա առաջին փորձն էր, մեկտեղ հույս հայտնեց, որ «պանդեմիկ ձևաչափում» հանդես գալու անհրաժեշտություն այլևս չի լինի:

«Ամեն ինչ անցավ շատ ավելի լավ, քան ես էի պատկերացնում: Նվագախումբը ոգևորված է, դրսի հայտնի ու ճանաչված արտիստներն են շատ ոգևորված, աշխարհահռչակ մենակատարներ էին այստեղ. 23 հանրահայտ մենակատար ենք ունեցել, անսամբլներ: Հայաստանում էին Ալեքսանդր Գինդինը Ֆրանչեսկա Դեգոն, Անդրեյ Բարանովը, Գլորիա Քամփաները և այլ երաժիշտներ, ովքեր մեծ պահանջարկ ունեն: Հնչեցին հայ և այլազգի աշխարհահռչակ երաժիշտների գործեր: Իսկապես, շատ դժվար պայմաններում ու ժամանակներում կարողացանք միջազգային փառատոն կազմակերպել, ինչը բացարձակ հաջողություն է», - նշեց նա:

«Music 20»-ը կյանքի է կոչվել ընդամենը մեկ ամսվա ընթացքում: Ինչպես դիրիժորն է շեշտում՝ սա մարտահրավեր էր պանդեմիային, որից պատվով դուրս եկան: Պետական ֆինանսական աջակցություն չեն ստացել, ու պատճառը ոչ թե մերժումն է եղել, այլ՝ չդիմելը:

«Աբսուրդն այն էր, որ փառատոնը սկսեցինք պլանավորել հունիսի 15-ից հետո: Բայց կարողացանք ցույց տալ, որ սա այնքան առողջ ու պինդ գաղափար է, որ անգամ ժամանակն ի զորու չէ մեզ խանգարել: Երբ այս հարցով հանդիպեցինք Կարեն Ղազարյանին, նա անհավանական ոգևորություն հաղորդեց ինձ… Կազմակերպիչները մեր այն ընկերները, նվագախմբի գործընկերներն ու մտերիմներն են, ովքեր հավատում են, որ մեր ստեղծած ֆորմատները կարևոր են: Բիզնեսի համար այս ծանր պայմաններում էլ նրանք մեր կողքին եղան: Պետական ֆինանսական աջակցությույն չենք ստացել, քանի որ չենք դիմել: Մեզ թույլ չենք տվել այս ծանր պայմաններում պետությանը դիմել, կարծում եմ՝ դա բարոյական քայլ է, պետության խնդիրները հիմա առանց այդ էլ բավարար են», - ընդգծեց մեր զրուցակիցը:

Առցանց հեռարձակվող փառատոնը շուրջ 45 հազար դիտում է ապահովել: Երաժիշտը նկատում է՝ այդ 45 հազարը միայն այն մարդիկ են, ովքեր 19 օր շարունակ ամեն օր հետևել են համերգի ընթացքին:

«Կարծում եմ՝ դասական երաժշտության ասպարեզում դա անհավանական մեծ թիվ է: Եվ սա այն թիվն է, ովքեր մեզ հետ են եղել, ունկնդրել են համերգի ամբողջ ընթացքը՝ ինչպես հավատարիմ հանդիսատես: Բայց թվով շատ ավելի մեծ դիտորդներ փառատոնին միայն որոշակի օրերի են հետևել: Անկախ քննարկումներից կամ քննադատություններից՝ այս փառատոնն աշխարհի երաժիշտների ու երաժշտասերների ուշադրության կենտրոնում է եղել: Բոլորը տեսան, թե մեր երկրում նման պայմաններում ինչ ստեղծվեց», - ավելացրեց սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

Հրավիրյալների ցուցակում նախապես ընդգրկված էին նաև երաժիշտներ Մեքսիկայից, Սինգապուրից, սակայն նրանց գալը, պայմանավորված առկա իրավիճակով, հնարավոր չեղավ: Հարցին՝ Հայաստան ժամանելուց հետո երաժիշտները համապատասխան բժշկական զննության ենթարկվել և ինքնամեկուսացման շրջան անցե՞լ են, թե՞ ոչ, Սերգեյ Սմբատյանը պատասխանեց.

«Փառատոնն իրականացվել է՝ հարգելով ու կիրառելով այն բոլոր պայմանները, որոնք մեզ է ներկայացրել պարետատունը, այդ թվում՝ նաև կարանտին են անցել: Մենք նույնիսկ թարգմանել ու նախապես երաժիշտներին ենք տվել պարետատան ցուցումները, որպեսզի անձամբ ծանոթանան կանոններին մինչև այստեղ գալը: Դա էլ պատասխանատվություն է. եթե ուզում են գալ մեր երկիր, ուրեմն պետք է իմանան ու հարգեն մեր երկրի բոլոր օրենքները»:

Հարցին՝ հնարավոր է առցանց փառատոնային ձևաչափը նաև հետագայում շարունակվի, պատասխանեց.

«Առանց այս էլ, վերջին 6 տարիների ընթացքում մեր համերգների մեծ մասը պաշտոնական մեր էջի միջոցով հեռարձակում ենք: Դա մեզ համար վաղուց արդեն աշխատելաոճ է: Իհարկե, միայն օնլայն հանդիսաեսի համար համերգներ անելը մի քիչ անսովոր ու բարդ է, մենք սովոր ենք լեցուն դահլիճներին: Բայց ամեն դեպքում օնլայն հարթակը մեծ շուկա է, մեծ հնարավորություն՝ զարգանալու ու առավել մեծ հորիզոններ գրավելու»

Ի տարբերություն արվեստի բնագավառի շատ ներկայացուցիչների՝ Սերգեյ Սմբատյանը ստեղծված իրավիճակից չի դժգոհում: Ավելին, նրա խոսքով՝ խնդրի առկայությունն օգնում է առավել սթափ մտածել ու նոր հնարավորություններ փնտրել:

«Վստահ եմ՝ մյուս կոլեկտիվների համար էլ սա լավ հնարավորություն է, ուղղակի չեն գիտակցում: Շատ ազնիվ կլինի, եթե բոլորը գիտակցեն, թե ինչ հնարավորություն կա հիմա հայաստանյան ու դրսի շուկայում ու ինչպես կարող են դա ճիշտ օգտագործել: Չէ՞ որ աշխարհը նոր առաջարկների է սպասելու այսուհետ, ինչը հրաշալի հնարավորություն է: Այդկերպ նրանք, որպես կոլեկտիվ, կշահեն: Ցավոք, ավելի շատ մտածում են ոչ թե ինչ անելու, այլ՝ ինչ ասելու մասին, կարծելով, թե ավելի յուրօրինակ կամ հետաքրքիր են այդպես: Հիմա ամենաթանկ բանը ժամանակն է: Ու եթե այս վիճակը տևի նույնիսկ մեկ տարի, չպետք է մեր կյանքի որակը «զեղչենք»: Եթե մենք արվեսի մարդիկ ենք, պետք է ամեն ինչ անենք, որ այդ արվեստը զարգանա՝ անկախ պայմաններից: Այս ֆիզիկական խնդիրները չպետք է ազդեն մեր մտածելակերպի որակի վրա», - վստահեցրեց երաժիշտը:

Սեպտեմբեր ամսին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոբելյանական համերգաշրջան է սկսում: Այս տարի նվագախումբը 15 տարեկան է դառնում: Աշնան սկզբին նախատեսվում է նաև «Արմենիա» երաժշտական միջազգային 4-րդ փառատոնը, որը նույնպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությունն է:

«Իհարկե, գլոբալ թշնամի ունենք՝ պանդեմիան, որի պլանների մասին չգիտենք: Անհավանական ջանքեր ենք ներդնում, որպեսզի առանց վնասվելու ու վնաս հասցնելու՝ ռիթմի մեջ մնանք: Գոնե օնլայն համերգները լինելու են, մեզ երաժշտություն պետք է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Սերգեյ Սմբատյանը:

Հատկանշական է, որ չնայած գերակտիվ գործունեությանն ու դրսից բազմաթիվ հյուրերին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բոլոր անդամներն առողջ են ու խուսափել են կորոնավիրուսից: Սերգեյ Սմբատյանի վստահեցմամբ՝ իրենց այդ հարցում օգնել է համավարակի տարածումը կանխելուն միտված կանոնների ճշգրիտ պահպանումը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը 25/11/2024 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն 25/11/2024 19:52 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել 25/11/2024 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել 25/11/2024 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի 25/11/2024 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է 25/11/2024 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել 25/11/2024 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն 25/11/2024 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով 25/11/2024 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է 25/11/2024 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում 25/11/2024 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու 25/11/2024 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 25/11/2024 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար 25/11/2024 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն 25/11/2024 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 25/11/2024 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 25/11/2024 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 25/11/2024 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 25/11/2024 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» 25/11/2024 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 25/11/2024 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական 25/11/2024 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 25/11/2024 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ 25/11/2024 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում 25/11/2024 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ 25/11/2024 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) 25/11/2024 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին 25/11/2024 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային 25/11/2024 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները 25/11/2024 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության 25/11/2024 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ 25/11/2024 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 25/11/2024 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու 25/11/2024 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ 25/11/2024 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 25/11/2024 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով 25/11/2024 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր 25/11/2024 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով 25/11/2024 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել 25/11/2024 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր 25/11/2024 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան 25/11/2024 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 25/11/2024 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր 25/11/2024 11:28 Հայաստան-ԵՄ. ահա, թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 25/11/2024 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է 25/11/2024 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան 25/11/2024 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը 25/11/2024 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել 25/11/2024 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times 25/11/2024 10:31 Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 25/11/2024 10:29 Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել 25/11/2024 10:27 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում 25/11/2024 10:20 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին 25/11/2024 10:09 Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը 25/11/2024 10:00 Տապալելով գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան 25/11/2024 09:46 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 09:38 Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել 24/11/2024 22:19 Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 24/11/2024 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն 24/11/2024 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց 24/11/2024 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել 24/11/2024 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 24/11/2024 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար 24/11/2024 17:10 Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես. Սիմոնյանը պատասխանել է Քոչարյանին 24/11/2024 17:03 Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել 24/11/2024 14:13 Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր. ՊՆ 24/11/2024 14:07 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 24/11/2024 14:02 Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 24/11/2024 14:00 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 24/11/2024 12:41 Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է 24/11/2024 12:19 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի 24/11/2024 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 24/11/2024 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը 24/11/2024 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ 24/11/2024 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել 24/11/2024 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) 24/11/2024 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ