05/08/2020 12:04
Հայտնի է դարձել Բեյրութում ևս մեկ հայազգի զոհի մասին. նա երկու երեխաների մայր Դալիա Փափազյանն է. «Արևելք»
«Արևելքը» տեղեկացնում է, որ Բեյրութում երեկ հնչած պայթյունների հետևանքով զոհվել է երկու երեխաների մայր, հայազգի Դելիա Փափազյանը:
Ըստ լրատվամիջոցի՝ վերջինս ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում և զոհ է գնացել օգոստոսի 4-ին Բեյրութի խոշոր պայթյունին:
Դելիա Փափազյանը պայթյունից զոհված 5-րդ հայն է: Նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով 70 մարդու կյանք է խլել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, ևս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները: