05/08/2020 12:00
Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցական խոք է հղել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի կապակցությամբ։
«Ցնցված եմ Բեյրութի պայթյունի և դրա ավերիչ հետևանքների սարսափելի լուրով: Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են:
Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին:
Բեյրութի փառքը հաստատակամորեն կվերականգնվի», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարարը։
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը:
Վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորվել է ավելի քան 4 հազար մարդ:
Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։