05/08/2020 14:23
Բեյրութի իշխանությունները գնահատել են նավահանգստի պայթյունի հետևանքով հասցված վնասը
Ըստ նախնական տվյալների՝ Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյունի պատճառած վնասը կարող է հասնել երեքից հինգ միլիարդ դոլարի, հայտարարել է քաղաքի նահանգապետ Մարվան Աբբուդը:
Սակայն, չի բացառվում, որ վնասը կարող է լինել շատ անգամ ավելի մեծ:
«Բեյրութի հարյուրավոր բնակիչներ մնացել են անօթևան», - «LBCI News» պորտալը մեջբերում է նահանգապետի խոսքերը:
Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով քաղաքի բնակելի շենքերի մեծ մասը վնասվել է, իսկ մեծ թվով տուժածների պատճառով բոլոր հիվանդանոցները գերբնակված էին:
Կառավարությունն ի հիշատակ ողբերգության զոհերի հայտարարել է եռօրյա սուգ: