05/08/2020 13:06
Հունաստանի հյուսիսում տասը ներգաղթյալ է զոհվել ավտոպատահարի հետևանքով
Առնվազն տասը ներգաղթյալ է զոհվել չորեքշաբթի առավոտյան Հունաստանի հյուսիսում գտնվող Ալեքսանդրուպոլիս քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով: Այս մասին հաղորդում է «Naftemporik» թերթը՝ հղում անելով հրշեջ ծառայության տվյալներին:
Ըստ հրշեջների՝ վթարը տեղի է ունեցել Էգնատիա ավտոճանապարհին՝ Ալեքսանդրուպոլիսիս մերձակայքում գտնվող Արդանի գյուղի մոտակայքում, տեղական ժամանակով ժամը 04:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին): Վթարված մեքենայում 12 մարդ է եղել. 10 մարդ մահացել է, երկուսը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նրանց ազգությունը դեռ չի պարզվել: