05/08/2020 20:07
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 139 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 139 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 14 490 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5209 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 866 627 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 7555 մարդ, ընդհանուր առմամբ՝ 669 026 պացիենտ: