05/08/2020 12:21
Եգիպտոսում բուրգերը և Դուբայում Բուրջ Խալիֆան ի նշան համերաշխության լուսավորվել են լիբանանյան դրոշի գույներով (Տեսանյութ)
Կահիրեում Գիզայի մեծ բուրգերը և աշխարհի ամենաբարձր երկանքերը՝ Դուբայի Բուրջ Խալիֆան, երեքշաբթի վառվել են Լիբանանի դրոշի գույներով ՝ Բեյրութում տեղի ունեցած սարսափելի պայթյունից հետո: Ինչպես հայտարարել է Բուրջ Խալիֆայի վարչակազմը Twitter-ի իր էջում, դա արվել է ի նշան «եղբայր ժողովրդի հետ համերաշխության»:
Եգիպտոսը նաև ցավակցություն է հայտնել և համերաշխության խոսքեր փոխանցել ողբերգությունից փրկված լիբանանցիներին:
Երեքշաբթի երեկոյան Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որը բազմաթիվ կյանքեր է խլել: