05/08/2020 17:15
Լիբանանում մտադիր են հինգ օրում ավարտել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը
Լիբանանի իշխանությունները մտադիր են հինգ օրում ավարտել Բեյրութում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը: Այս մասին չորեքշաբթի OTV հեռուստաալիքին հայտնել է Լիբանանի մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դահերը:
«Հուսով ենք, որ հինգ օրվա ընթացքում հստակ արդյունք կստանանք», - ասել է նա:
Լիբանանի մաքսային ծառայության ղեկավարի խոսքով՝ համապատասխան ցուցումները տրվել են հանրապետության նախագահ Միշել Աունի և վարչապետ Հասան Դիաբի կողմից:
Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով մահացել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել է մոտ 4 հազարը:
Երկրում սուգ է հայտարարվել: