05/08/2020 11:28
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է ՄԱԿ-ի 48 աշխատակից
ՄԱԿ-ի անձնակազմի անդամները տուժել են Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ Al Jazeera հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ:
«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է ՄԱԿ-ի 48 աշխատակից և նրանց ընտանիքների 27 անդամ», - հայտարարել է Հաքը:
Երեքշաբթի երեկոյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում: Պայթյունի ալիքը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Ըստ վերջին տվյալների՝ պայթյունի զոհ է դարձել առնվազն 78 մարդ, վիրավորվել՝ 4 հազարը: Լիբանանի մայրաքաղաքը հայտարարվել է աղետի գոտի, և քաղաքում երկու շաբաթ արտակարգ դրություն է սահմանվել: