05/08/2020 18:47
Որոշում է կայացվել ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ ռեժիմը. Տիգրան Ավինյան (Տեսանյութ)
Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ հանրակրթական դպրոցների ու բուհերի վերաբացման հետ կապված, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:
«Մինչև օգոստոսի 10-ը վերջնական ծրագիրը կներկայացնենք: Մոդելներ մշակվել են նաև դեռևս փակ այլ ոլորտնրի համար: Չնայած, որ որոշում է կայացվել ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը՝ նաև էական փոփոխություններ են լինելու՝ արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապած: Մասնավորապես, վերանայվելու է օտաերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, վերանայվելու են ապրաքների արտահանման որոշակի սահմանափակումներ, հանրահավաքներ անցկացնելու հարցերը:
Սա, երևի թե, կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը», - նշեց Ավինյանը: