05/08/2020 18:26
Մեր բոլորի ջանքերն արդյունք են տալիս, և ունենք կայունացման գնացող համաճարակային իրավիճակ. Նախարար
Մեր բոլորի ջանքերն արդյունք են տալիս, և ունենք կայունացման գնացող համաճարակային իրավիճակ, ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Շաբաթական կտրվածքով ունենում ենք 50-100 նվազ դեպք՝ մեկ օրվա հաշվարկով: Մենք իրական շանս ունենք, եթե ոչ զրոյացնելու, ապա այնքան իջեցնելու դեպքերը, որ կորոնավիրուսն այլևս հանրային առողջապահական խնդիր չլինի», - ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ ծանր վիճակում է 300, ծայրահեղ ծանր՝ 689 քաղաքացի, թոքերի օդափոխության սարքերին միացված է 24 քաղաքացի:
Ինչ վերաբերում է մահճակալային ֆոնդին, ապա այս պահին կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող 20 բուժհաստատությունների թիվն իջեցվել է 15-ի: