05/08/2020 19:55
Թուրքիայի զբոսաշրջային վայրերում աճել է կորոնավիրուսի դեպքերի թիվը
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter-ի իր էջում գրել է, որ թուրքական զբոսաշրջային վայրերում Ռուսաստանի հետ սահմանը բացելուց հետո կտրուկ աճել է կորոնավիրուսի դեպքերի թիվը:
Ըստ նրա՝ վերջին օրերին կառավարությունն արձանագրում է վարակման դեպքերի կտրուկ աճ:
Նա նշել է, որ Թուրքիան կձեռնարկի բոլոր միջոցները վարակի բռնկում թույլ չտալու համար:
Երկրում օգոստոսի 4-ի դրությամբ գրանցվել է վարակի 1083 դեպք, ապաքինվել է 994 մարդ, մահացել՝ 18-ը:
Ռուսաստանը Թուրքիաի հետ ավիահաղորդակցությունը վերսկսել է օգոստոսի 1-ից: