05/08/2020 18:18
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, բարեբախտաբար, շարունակում է բարելավվել. Վարչապետ (Տեսանյութ)
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, բարեբախտաբար, Հայաստանում շարունակում է բարելավվել. օգոստոսի 4-ին առաջին անգամ բուժվող քաղաքացիների թիվը պակաս է 8 հազարից, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ հնարավորություն է տրվել հաղթահարելու համաճարակային վիճակը:
«Բոլոր ցուցանիշներով մոտեցել ենք մայիսի վերջին շաբաթ արձանագրված թվերի մակարդակին, բայց խնդիրն այն է, որ կան նաև վատ լուրեր. ՀՀ քաղաքացիները թվերի անկումը սկսել են մեկնաբանել որպես հակահամաճարակային կանոները չպահպանելու առիթ: Շատերին նույնիսկ թվում է, թե իրավիճակը հաղթահաված է: Դա ամենևին այդպես չէ: Համաճարակային վիճակը շարունակում է մնալ բարդ», - ասաց վարչապետն՝ ընդգծելով, որ այժմ ավելի խիստ են հետևելու հակահամաճարակային կանոններին, այդ թվում՝ բաց և փակ տարածքներում դիմակների կրմանը: