05/08/2020 10:44
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 288 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 39 586 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 288-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 30 850 (+478) մարդ, այս պահին բուժվում է 7738-ը (-192):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 998 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 770 (+2), այլ պատճառներով՝ 228 (+0):
Մեկ օրում մահացել է 2 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։