06/08/2020 16:00
Համաշխարհային բանկը պատրաստ է օգնել Լիբանանին
Համաշխարհային բանկը պատրաստ է օգնություն ցուցաբերել Լիբանանին՝ Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության հայտարարությանը:
Մասնավորապես, Համաշխարհային բանկն առաջարկել է պայթյունի հետևանքով պատճառված վնասի փորձաքննություն իրականացնել, ինչպես նաև Բեյրութի վերականգնման համար միջոցներ հավաքել, ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, բանկը պատրաստ է ուսումնասիրել տուժածներին աջակցելու համար լրացուցիչ ֆինանսավորման հարցը:
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Երկրի Ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ պատճառը եղել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը: 137 մարդ է մահացել, մոտ 5 հազարը՝ վիրավորվել: