06/08/2020 13:53
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին կրկին կոչ է արել հրաժարվել միջուկային զենքից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն կոչ է արել աշխարհին հրաժարվել միջուկային զենքից:
Համապատասխան հայտարարությունը նա արել է իր տեսաուղերձում:
«Իր գոյության առաջին իսկ օրերից ՄԱԿ-ը ճանաչել է միջուկային զենքի ամբողջական վերացման անհրաժեշտությունը: Բայց այս նպատակին դեռ չի հաջողվել հասնել», - մեջբերում է ТАСС-ը նրա խոսքերը:
Նա հավելել է, որ նախկինում կնքված միջուկային զենքի վերահսկման պայմանագրերը ներկայումս վերացման սպառնալիքի տակ են:
«Ես կրկին կոչ եմ անում պետություններին վերադառնալ ընդհանուր տեսլականին և միջուկային զենքի լիակատար հրաժարման տանող ընդհանուր ուղուն», - ասել է Գուտերեշը: