06/08/2020 10:33
Բեյրութի նավահանգստում նիտրատի պահպանման պատասխանատուներին տնային կալանք է սպառնում
Անձինք, որոնք պատասխանատու էին Բեյրութի նավահանգստում բեռների պահպանման համար, հնարավոր է` տնային կալանքի տակ հայտնվեն, «որքան հնարավոր է շուտ », լրագրողներին հայտարարել է Լիբանանի Տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը:
Թե ովքեր են ձերբակալվելու, կորոշվի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը քննելու համար ստեղծված քննչական կոմիտեն: Նա ասել է, որ տնային կալանքն ուժի մեջ է մտնելու առաջիկա հինգ օրվա ընթացքում, երբ, ինչպես ակնկալվում է, հանձնաժողովը կհրապարակի իր բացահայտումները և դրանք կուղարկի դատական իշխանություններին:
Համաձայն Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալի՝ Բեյրութի նավահանգստում 2 750 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով զոհվել առնվազն 137 մարդ, վիրավորվել՝ մոտ 5000-ը: