06/08/2020 12:54
Լուկաշենկոն պատմել է որդու ընդդիմադիր հայացքների մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր կրտսեր որդին` Նիկոլայը, հավատարիմ է ընդդիմության հայացքներին: Այս մասին հայտնել է ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում:
Բելառուսի առաջնորդը Գորդոնին ասել է, որ Նիկոլայ Լուկաշենկոն «ընդհանուր առմամբ դեմ է իշխանություններին»: Նա նշել է, որ 15-ամյա Նիկոլայը ձևավորել է իր սեփական աշխարհայացքը:
Նաև ուկրաինացի լրագրողը ընդգծել է, որ Լուկաշենկոն չի ցանկանա ապագայում իր որդուն տեսնել նախագահի պաշտոնում:
Բացի այդ, Գորդոնը պարզաբանել է, որ Բելառուսի նախագահը համաձայնվել է իրեն հարցազրույց տալ նաև Նիկոլայի պատճառով, քանի որ նա հետևում է լրագրողի հաղորդման բոլոր թողարկումներին և խնդրել էր հորը գնալ հարցազրույցի: