06/08/2020 16:06
Էմանուել Մակրոնը ժամանել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վայր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի վայր, հայտնում է ֆրանսիական հեռուստատեսությունը:
Մասնավորապես, նա խոսել է դեպքի վայրում արդեն աշխատող ֆրանսիացի փրկարարների հետ: Նախագահի զրուցակիցները նրան վստահեցրել են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մնալ Բեյրութում:
Մակրոնը նշել է Լիբանանին միջազգային օգնության տրամադրումը համակարգելու անհրաժեշտություն կա:
Բացի այդ, Ֆրանսիայի ղեկավարը հիշեցրել է Լիբանանի իշխանություններին, որ պայթյունից առաջ իրենց երկրում իրավիճակը շատ ծանր է եղել:
«Եվ առանց այս պայթյունի, ճգնաժամն այստեղ դժվար է, և՛ քաղաքական, և՛ բարոյապես, և՛ տնտեսապես, և՛ ֆինանսական առումով», - ասել է Մակրոնը:
Նրա կարծիքով ՝ առանց լուրջ բարեփոխումների Լիբանանը «անկման կգնա»:
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Երկրի Ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ պատճառը եղել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը:
137 մարդ է մահացել, մոտ 5 հազարը՝ վիրավորվել: