06/08/2020 20:00
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 116 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 116 մարդ:
Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 14 606 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5267 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 871 894 դեպք:
Մեկ օրում ապաքինվել է 7331 մարդ, ընդհանուր առմամբ՝ 679 357 պացիենտ: