06/08/2020 17:19
Անհայտ անձինք հրթիռակոծել են Սիրիայում ամերիկյան ռազմակայանը
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասեքե նահանգում ամերիկյան անօրինական ռազմակայանը հայտնվել է հրթիռակոծության տակ, հայտնում է սիրիական «Al-Watan» թերթը:
Պարբերականի տեղեկություններով՝ Ալ-Շադդադի քաղաքում տեղակայված ռազմակայանը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից:
Վերջին ամիսներին ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են տարածվում սիրիական Ալ-Հասեկե և Դեյր էզ-Զոր նահանգներում անհայտ ստորաբաժանումների կողմից ԱՄՆ զինված ուժերի վրա գրոհների մասին:
Պենտագոնում հերքում են այդ տեղեկությունը: