06/08/2020 19:51
Թուրքիայում անցկացվում է հակամաճարակային կանոնների պահպանման ամենաընդգրկուն ստուգումը
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հինգշաբթի սկսել է հակահամաճարակային կանոնների պահպանման ամենաընդգրկուն ստուգում ամբողջ երկրում՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում:
«Մենք ամբողջ Թուրքիայում անցկացնում ենք ամենաընդգրկուն ստուգումը, որը երբևէ կազմակերպել ենք համաճարակի դեմ պայքարի շրջանակներում», - Twitter-ի էջում գրել է ներքին գործերի նախարարության ղեկավար Սուլեյման Սոյլուն:
Ստուգման կենթարկվեն շուկաներն ու խանութները, ռեստորանները, սրճարանները, հասարակական տրանսպորտը, տաքսիները, ճանապարհները:
Սոյլույի խոսքով՝ այդ գործընթացին կմասնակցեն տարբեր մակարդակի պաշտոնյաներ: